ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ԱԺ-ն 2–րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

ԱԺ-ն 2–րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը
17.05.2016 | 20:49

Աժ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 119 պատգամավորներից կողմ քվեարկեց 94, դեմ՝18, ձեռնպահ՝ 4, Երկրորդ ընթերցման քննարկման փուլում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև երեկ քննարկված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծը, Աժ կանոնակարգ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերում ավելացված նոր հոդվածները:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ